«Երիտասարդությունը խոսում է, մենք լսում ենք» խորագրով միջազգային համաժողովին Հայաստանի երիտասարդական պատվիրակության մասնակցության վերաբերյալ 03 սեպտեմբերի 2007թ.\
03 սեպտեմբերի, 2007Ս.թ. սեպտեմբերի 1-3-ը Հայաստանի երիտասարդական պատվիրակությունը Եգիպտոսի Շարմ ալ-Շեյխ քաղաքում մասնակցեց «Երիտասարդությունը խոսում է, մենք լսում ենք» խորագրով երիտասարդական միջազգային համաժողովին, որը կազմակերպել էր ԵԱՀ առաջին տիկին Սյուզան Մուբարաքի գլխավորած Կանանց Միջազգային Շարժումը:
Համաժողովին մասնակցում էին մոտ 100 երկրից ժամանած պատվիրակություններ (մոտ 1000 մասնակից):
Սեպտեմբերի 2-ին համաժողովի շրջանակում Հայաստանի պատվիրակությանն ընդունեց Եգիպտոսի առաջին տիկին Սյուզան Մուբարաքը: Հանդիպման ընթացքում ԵԱՀ առաջին տիկինը բարձր գնահատեց Հայաստանի պատվիրակության մասնակցությունը համաժողովին եւ գոհունակություն հայտնեց, որ այն ՀՀ նախագահի ս.թ. ապրիլին Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք է: Տկն. Ս. Մուբարաքը կարեւորեց նմանատիպ միջոցառումների շարունակականության եւ զարգացման անհրաժեշտությունը միջազգային եւ տարածաշրջանային մակարդակներում:
ՀՀ պատվիարկության ղեկավարը` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման հրավերի եւ բարձր մակարդակով կազմակերպելու համար եւ փոխանցեց ՀՀ առաջին տիկնոջ ողջույնները:
Սեպտեմբերի 3-ին համաժողովի փակման մշակութային միջոցառման պատիվը տրվեց Հայաստանի պատվիրակությանը, ուր համերգով հանդես եկավ ՀՀ պատվիրակության անդամ, ճանաչված երգչուհի Սիրանույշ Հարությունյանը: