Բուենոս Այրեսում կայացած կարատեի միջազգային առաջնությունում Հայաստանի հավաքականի հաղթանակի վերաբերյալ

28 օգոստոսի, 2007

Ս.թ. օգոստոսի 26-ից 27-ը Բուենոս Այրեսի «Տրոբադոր» սպորտային համալիրում անցկացվեց կարատեի աշխարհի գավաթի 13-րդ խաղարկությունը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի թիմը:

Հաջող ելույթների արդյունքում հայ մարզիկները դուրս եկան եզրափակիչ, որտեղ թիմային հաշվարկով համոզիչ հաղթանակ տարան ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ — գրավեցին առաջին տեղը` այդ մարզաձ—ում դառնալով աշխարհի չեմպիոն: Դա հայ կարատեիստների չորրորդ անընդմեջ հաղթանակն էր. կարատեի աշխարհի գավաթի նախորդ երեք խաղարկություններում Հայաստանի հավաքականը նույնպես ճանաչվել էր լավագույնը:

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ — հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Միքայելյանի սաները փայլուն արդյունքներ գրանցեցին նաեւ անհատական հաշվարկով` արժանանալով 15 ոսկե, 8 արծաթե — 3 բրոնզե մեդալների:

Հայ մարզիկների պատվիրակությանը Արգենտինայում ուղեկցում էր Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, Հայաստանի Շոկոտան կարատեի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Պարգ— արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Երկու օր շարունակ սպորտային սրահում ներկա էին բազմաթիվ արգենտինահայեր, որոնք մեծ ոգ—որությամբ երկրպագում էին հայրենակից մարզիկներին: Երկրպագուների թվում էր նաեւ Արգենտինայում ՀՀ դեսպանության ողջ անձնակազմը դեսպան Կարմիրշալյանի գլխավորությամբ:

Տպել էջը