Արշակ Փոլադյանին Սիրիայում Հայաստանի դեսպան նշանակման վերաբերյալ

23 օգոստոսի, 2007

Ս.թ. օգոստոսի 23-ին ՀՀ նախագահի հրամանագրով Արշակ Փոլադյանը նշանակվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս):

Փոլադյան Արշակը ծնվել է 1948 թ. մայիսի 15-ին։ 1965 թ. աշխատանքային գործունեությունը սկսել է Հայաստանի ԳԱ Էջմիածնի տպարանում որպես արաբատառ լեզուների գրաշար։ 1968-1972թթ. ուսանել է Երեւանի Խ.Աբովյանի անվան ինստիտուտի պատմա-աշխարհագրական ֆակուլտետում։ 1967-2000 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտում, սկզբում որպես լաբորանտ, ապա՝ կրտսեր, ավագ եւ առաջատար գիտաշխատող։ 1984թ. պաշտպանել է գիտական թեզը եւ ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1991-2000թթ. համատեղել է աշխատանքը ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբական բանասիրության ամբիոնում՝ սկզբում որպես ավագ դասախոս, ապա՝ պրոֆեսոր։ 1996թ. պաշտպանել է գիտական թեզը եւ ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

1993թ. անցել է դիվանագիտական աշխատանքի ՀՀ արտաքին գործերի նախարարությունում որպես արաբական երկրների բաժնի վարիչ։ 1998թ. նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի Մերձավոր եւ Միջին Ար—ելքի հարցերով խորհրդական։ 2000թ. Արաբական Միացյալ Էմիրություններում հիմնել է ՀՀ դեսպանությունը։ Մինչեւ 2002թ. վարել է ՀՀ գործերի հավատարմատարի պաշտոնը, իսկ 2002-2006թթ. նշանակվել է այդ երկրում ՀՀ դեսպան։ 2003թ. համատեղության կարգով ՀՀ դեսպան է նշանակվել նաեւ Քուվեյթի Պետությունում եւ Բահրեյնի Թագավորությունում։

Արշակ Փոլադյանի գրչին են պատկանում բազմաթիվ գիտական մենագրություններ եւ հոդվածներ, որոնք լույս են տեսել Հայաստանի եւ տարբեր երկրների գիտական ժողովածուներում եւ պարբերականներում՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն եւ այլ լեզուներով։

Տպել էջը