Վահագն Մովսիսյանին Չինաստանում Հայաստանի դեսպան նշանակման վերաբերյալ

23 օգոստոսի, 2007

Ս.թ. օգոստոսի 23-ին ՀՀ նախագահի հրամանագրով Վահագն Մովսիսյանը նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստա-վայրը՝ Պեկին):

Վահագն Մովսիսյանը ծնվել է 1961 թ. Երեւանում: 1983թ. ավարտել է Եր—անի գյուղատնտեսության ինստիտուտի մեխանիզացիայի ֆակուլտետը: 1993 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1989թ. «Հայգազարտ» արտադրական միավորմանը, զբաղեցնելով գյուղատնտեսական վարչության պետի պաշտոնը: 1991-1992 թթ. եղել է «Պրոմեթեյ» բորսայի գլխավոր կառավարիչի տեղակալ: 1992-1993թթ.- «Հայգազվառելիք» ՊՁ-ի մոսկովյան մասնաճյուղի տնօրեն, իսկ 1993-1996թթ.` Մոսկվայում «ՄՎՄ Ինվեստ» ՓԲԸ-ի նախագահ: 1996-թ. մեկ տարի պաշտոնավարել է որպես «Արդշինբանկ» ԲԲԸ-ի Մասիսի բաժանմունքի կառավարիչ, ապա 1997-2000թթ.` «Արդշինբանկ» ԲԲԸ-ի նախագահի տեղակալ-ֆոնդային վարչության պետ:2000-2007 թթ. զբաղեցրել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը:

Տպել էջը