Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամներին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի կողմից պարգեւատրման վերաբերյալ
17 օգոստոսի, 2007Ս.թ. օգոստոսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի ունեցավ Համահայկական խաղերի hամաշխարհային կոմիտեի գործկոմի անդամներին ՀՀ ԱԳ նախարար, համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Վարդան Օսկանյանի կողմից պատվո շքանշաններով պարգեւատրման արարողությունը:
Չորրորդ Համահայկական խաղերի կազմակերպման եւ անցկացման ասպարեզում ունեցած զգալի ներդրման համար պարգեւատրվեցին համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, կոմիտեի փոխնախագահներ Ռոլանդ Շառոյանը (Հայաստան, Երեւան), Հրանտ Բարդակչյանը (Կանադա, Մոնրեալ), Ստեփան Տեր-Պետրոսյան (Լիբանան, Բեյրութ), գործկոմի անդամներ Ալֆրեդ Հավանը (Իրան, Թեհրան) եւ Գարրի Բալայանը (Լեռնային Ղարաբաղ, Ստեփանակերտ):