Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Մոհամմադ Ալիաբադիի Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ

17 օգոստոսի, 2007

Ս. թ. օգոստոսի 18-ին Երեւան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Ֆիզիկական կուլտուրայի կազմակերպության նախագահ Մոհամմադ Ալիաբադին (Mohammad Aliabadi):

Այցի ընթացքում նախատեսվում են Իրանի նախագահի տեղակալի հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի , ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի եւ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

Այցի ընթացքում Իրանի նախագահի տեղակալը կմասնակցի նաեւ Համահայկական չորրորդ խաղերի բացման արարողությանը, որը տեղի կունենա Հանրապետական մարզադաշտում ս.թ. օգոստոսի 18-ին, ժ. 21.10-ին:

ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանի հետ փոխնախագահ Մոհամմադ Ալիաբադիի հանդիպումը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 18-ին, ժ.15.00-ին: Օպերատորները հրավիրվում են հավատարմագրվելու ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունում մինչեւ ս.թ. օգոստոսի 17-ը, ժ.17.00-ն:

Տպել էջը