Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանի եւ Հնդկաստանի գյուղատնտեսության պետնախարար Կանթի Լալ Բհուրիայի հանդիպման վերաբերյալ
17 օգոստոսի, 2007Ս.թ. օգոստոսի 16-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Հնդկաստանի գյուղատնտեսության պետնախարար Կանթի Լալ Բհուրիայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Անդրադառնալով ս.թ. հուլիսին պրն. Բհուրիայի Հայաստան կատարած այցի արդյունքներին, դեսպան Քոչարյանը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությումը Հնդկաստանում հայկական ծիրանի այգի ստեղծելու վերաբերյալ:
Ողջունելով հայկական կողմի նախաձեռնությունը, պետնախարար Բհուրիան ընդգծել է ավանդավար բարեկամական եւ փոխշահավետ երկկողմ հարաբերությունները Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ: Նա տեղեկացրել է, որ հնդիկ եւ հայ մասնագետների եզրակացությունը ստանալուց հետո, այս առաջարկը անպայման կիրագործվի:
Զրուցակիցները արծարծել են նաեւ համագործակցության հեռանկարային ուղղությունները. կաթնամթերքի վերամշակում, գիտական համատեղ ուսումնասիրություններ, բույսերի եւ տնկիների փոխանակում, մասնագետների վերապատրաստում:
Պետնախարար Բհարիան նշել է, որ հնդկական կողմը կմասնակցի ս.թ. հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք «Organic Food» միջազգային համաժողովի աշխատանքներին: