Հայաստանի Հանրապետության եւ Բենինի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվելու վերաբերյալ

03 օգոստոսի, 2007

Ս.թ. օգոստոսի 2-ին ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչությունում Հայաստանի Հանրապետության եւ Բենինի Հանրապետության դեսպանները ստորագրեցին արձանագրություն` երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ:

Երկու երկրների միջեւ ստորագրված հայտարարագրում նշվում է, որ ձգտելով ամրապնդել երկու երկրների բարեկամական հարաբերություններն ու խթանել փոխադարձ շահավետ համագործակցությունը տարբեր բնագավառներում, վճռական լինելով զարգացնել այդ հարաբերությունները` առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի սկզբունքներով` երկու երկրները հաստատակամ են հարաբերությունները զարգացնել փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու հիմքերի վրա:

Տեղեկանք. Բենինի Հանրապետությունը գտնվում է Արեւմտյան Աֆրիկայում, Նիգերիա եւ Տոգո պետությունների միջեւ: Տարածքը 112.620 ք կմ է, բնակչությունը` 8 մլն: Բենինը անկախացել է Ֆրանսիայից 1960թ. օգոստոսի 1-ին:

Տպել էջը