Ֆրանսիական միջազգային թատերական փառատոնում Հայոց ցեղասպանությանը նվիրված բեմադրության վերաբերյալ

30 հուլիսի, 2007

Հուլիսի 27-ին Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում տեղի է ունեցել 61-րդ միջազգային թատերական փառատոնի փակումը, որի շրջանակում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը ներկա է գտնվել Ժերար Շալյանի «Իմ հիշողության հիշողությունը» ստեղծագործության համանուն բեմադրությանը, որն իրականացվել է Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումների շարքում։

Ներկայացումը, որի բեմադրիչներն են Ֆրեդերիկ Ռուժմոնն ու Ֆրանկ Օլիվիե Լաֆերերը, եւ որին մասնակցում են բացառապես ֆրանսիացի դերասաններ, նվիրված է հայոց ցեղասպանությանը եւ անդրադառնում է հայ ժողովրդի՝ արհավիրքներին դիմակայելու եւ վերածնվելու անկոտրում կարողությանն ու կամքին։

Ստեղծագործությունը ներկայացվել է հուլիսի 6-27-ը, Ավինյոնի Գրենիե ա Սել թատրոնի դահլիճում` արժանանալով թատերագետների եւ հանդիսատեսների բարձր գնահատականին։ Ավինյոնի միջազգային փառատոնը թատերական աշխարհում ամենահեղինակավոր ամենամյա իրադարձություններից մեկն է, որին մասնակցում են բազմաթիվ թատերախմբեր բոլոր մայրցամաքներից։ Փառատոնի այս տարվա ընդհանուր ծրագիրն ընգրկել է մոտ հազար բեմադրություն, որոնց ներկա է եղել աննախադեպ թվով՝ հարյուր հազարից ավելի հանդիսատես։

Տպել էջը