Հունաստանում հայկական օրերի անցկացման վերաբերյալ

27 հուլիսի, 2007

Ս.թ. հուլիսի 18-22-ը Հունաստանի Կավալա քաղաքում կայացել է 6-րդ Կոսմոպոլիս մշակութային փառատոնը, որի ծրագրով արդեն երկրորդ անգամ նախատեսված էր հայկական օրերի անցկացումը: Ամեն տարի փառատոնին մասնակցում էին 9 երկրների ներկայացուցիչներ, իսկ այս տարվա փառատոնի մասնակիցներն էին Հայաստանը, Ռուսաստանը` Յակուտիան, Չինաստանը, Հունաստանը, Չիլին, Սլովակիան, Բուլղարիան, Նոր Զելանդիան եւ Իսրայելը:

Հայաստանն այս տարի մասնակցել է փառատոնի չորս ծրագրերին` կինո, պարային խումբ, հայկական խոհանոց եւ հայկական տաղավար, որոնցից յուրաքանչյուրում ներկայացվել է մշակութային արժանիքներով եւ առանձնահատկություններով:

Հայկական օրերին ներկա լինելու նպատակով Կավալայում էր գտնվում Հունաստանում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը: Այցի շրջանակում դեսպանը հանդիպել է Կավալայի քաղաքապետ Կոնտանտինոս Սիմիցիսի հետ եւ քննարկել ինչպես Կոսմոպոլիս փառատոնի եւ Հայաստանի մասնակցության հարցերը, այնպես էլ Կավալայի հայ համայնքին առնչվող հարցեր: Քաղաքապետը բարձր է գնահատել փոքրաթիվ, բայց գործուն հայ համայնքի առկայության փաստը: Նա նշել է, որ չնայած այլ երկրների «էկզոտիկ» մասնակցությանը` ամենախանդավառ ընդունելությունն են գտել հայաստանյան խմբի ելույթները, Փարաջանովի ֆիլմն ու հայկական խոհանոցը:

Տպել էջը