Վիկտոր Համբարձումյանի եւ Վիլիամ Սարոյանի ծննդյան 100-ամյա հոբելյանների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2008-2009 թթ. պատվավոր ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ

25 հուլիսի, 2007

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը հայտնում է, որ խոշորագույն գիտնական Վիկտոր Համբարձումյանի, ում գիտական նվաճումները կանխորոշել են անցած հարյուրամյակի աստղաֆիզիկայի զարգացման հիմնական ուղղությունները, եւ քսաներորդ դարի նշանավոր գրող Վիլիամ Սարոյանի 100-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2008-2009 թթ. հոբելյանների պատվավոր օրացույցում:

Այդ կապակցությամբ 2008թ. ընթացքում նախատեսվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո պաշտոնական միջոցառումների անցկացում:

Տպել էջը