Վրաստանում ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանի Կախեթիի տարածաշրջան կատարած այցի վերաբերյալ

20 հուլիսի, 2007

Ս. թ. հուլիսի 18-ին աշխատանքային այցով Կախեթիի տարածաշրջանի Սղնախ քաղաքում էր գտնվում Վրաստանում ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանը: Դեսպանին ուղեկցում էր Թբիլիսիի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Գ.Բուղաձեն:

Այցի ընթացքում դեսպան Սիլվանյանը հանդիպում ունեցավ Սղնախի շրջանային վարչության նախագահ Ռամազ Խատեիշվիլու հետ, ով դեսպանին ներկայցրեց քաղաքային զարգացման ծրագրերը, որոնց նպատակն է Սղնախը վերածել Վրաստանի զբոսաշրջիկության կենտրոններից մեկի:

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ հայազգի ականավոր նկարիչ, ծագումով սղնախցի Գեւորգ Բաշինջաղյանի` ս.թ. սեպտեմբերի 16-ին լրացող 150-ամյա հոբելյանի կապակցությամբ միջոցառումների անցկացման հարցեր:

Տպել էջը