Փարիզի Սեն-Լուիի տաճարում Կոմիտասի անվան լարային քառյակի եւ դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի համերգի վերաբերյալ
20 հուլիսի, 2007Ս.թ. հուլիսի 18-ին Փարիզի Ինվալիդների Սեն-Լուի տաճարում տեղի ունեցավ Կոմիտասի անվ. լարային քառյակի եւ դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի համերգը, որը կազմակերպվել էր Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում եւ անցնում էր դեսպան Էդվարդ Նալբանդյանի հովանավորությամբ:
Համերգի ընթացքում հնչեցին հայ եւ օտարերկրացի հեղինակների կատարումներ: Հայ երաժիշտների ելույթը, որը տեւեց երկուսուկես ժամից ավելի, մոտ հազար տեղանոց լեփ-լեցուն դահլիճն ընդունեց մեծ ոգեւորությամբ եւ բուռն ծափահարություններով:
Ինվալիդների տաճարը, ուր գտնվում է նաեւ Նապոլեոնի դամբարանը, Փարիզի խորհրդանշական մեծ իմաստ ունեցող եւ ամենահաճախ այցելվող վայրերից է, որն ընդունում է տարեկան միլիոնավոր ֆրանսիացիների եւ օտրերկրյացիների: