Վրաստանում Հայաստանի դեսպանի Աջարիա կատարած աշխատանքային այցի վերաբերյալ

17 հուլիսի, 2007

Ս.թ. հուլիսի 9-13-ը Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը աշխատանքային այցով գտնվում էր Աջարիայի ինքնավար հանրապետությունում` Բաթումի քաղաքում ՀՀ Գլխավոր հյուպատոսություն հիմնելու հետ կապված հարցերն քննարկելու նպատակով:

Դեսպանը ծանոթացել է հյուպատոսության հնարավոր շենքի ձեռքբերման տարբերակներին եւ հուլիսի 12-ին Բաթումիի քաղաքապետ Ի. Թավարդկիլաձեի հետ քննարկել դրանք:

Հուլիսի 13-ին դեսպանը հանդիպել է Աջարիայի կառավարության նախագահի տեղակալ, գյուղատնտեսության նախարար Է. Փութքարաձեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են շենքի ձեռքբերման հնարավոր տարբերակները:

Դեսպանի խնդրանքով, Փութքարաձեն տեղեկացրել է զբոսաշրջության ոլորտում կառավարության կողմից տարվող աշխատանքի ընթացքի, նաեւ Աջարիայի տնտեսական զարգացման ուղիների ու հեռանկարների` մասնավորապես սեփականաշնորհման եւ ներդրումային գործընթացների մասին:

Հանդիպումներին ժամանակ դեսպան Սիլվանյանին ուղեկցել է Աջարիայի հայ համայնքի ղեկավար Վ. Գրիգորյանը:

Հուլիսի 15-ին դեսպան Սիլվանյանը ներկա է գտնվել «Սուրբ Փրկիչ» եկեղեցում մատուցած Սուրբ Պատարագին, որից հետո հանդիպել է Բաթումիի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Տպել էջը