Բելառուսի հայ համայնքային կառույցների ղեկավարության եւ բելառուսահայ ձեռներեցների հետ Բելառուսում Հայաստանի դեսպանի հանդիպման վերաբերյալ
13 հուլիսի, 2007Ս.թ. հուլիսի 10-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը Հայաստանի դեսպանությունում հանդիպել է Բելառուսի հայ համայնքային կառույցների ղեկավարության եւ բելառուսահայ ձեռներեցների ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են համայնքային կառույցների գործունեության առաջիկա ծրագրերը, իրականացվելիք աշխատանքների համադրման հարցերը` այդ թվում կապված Հայաստանի գալիք ազգային տոնի շրջանակում անցկացվելիք միջոցառումների հետ։ Հավանության է արժանացել համայնքային կառույցների գործունեությանը աջակցելու ձեռներեցների միասնական նախաձեռնությունը։
Հայաստանի դեսպանն առանձնակի կարեւորել է համայնքի առջեւ ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ տարբեր կառույցների կողմից ձեռնարկվող քայլերի փոխհամաձայնեցման, դրանց վերաբերյալ փոխըմբռնման ապահովումը եւ հավաստել, որ առաջիկայում եւս անշեղորեն այդ նպատակին են ծառայելու Հայաստանի դեսպանության գործադրած ջանքերը։