ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման վերաբերյալ

11 հուլիսի, 2007
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման վերաբերյալ

Ս.թ. հուլիսի 10-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի եւ Բեռնար Ֆասիեի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկն ու ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակից Էլիզաբեթ Ռուդը (Elizabeth Rood):

Հանդիպմանը գնահատական տրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով հունիսի 9-ին Ս. Պետերբուրգում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին:

Քննարկվեցին հայկական եւ ադրբեջանական կողմերի դիրքորոշումների մերձեցման հնարավորություններն ու բանակցային գործընթացի շրջանակում հետագա անելիքները:

Տպել էջը