ՍԾՏՀ անդամ երկրների տրանսպորտի նախարարների հանդիպման վերաբերյալ

06 հուլիսի, 2007

Ս.թ. հուլիսի 5-ին Ստամբուլում կայացել է ՍԾՏՀ անդամ երկրների Տրանսպորտի նախարարների հանդիպումը, որի ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել Սեւծովյան տարածաշրջանում տրանսպորտի բնագավառում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ` ընդգծելով այս ուղղությամբ համագործակցության ընդլայնման կարեւորությունը ՍԾՏՀ երկրների զարգացման համար։

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը կոնֆերանսին ղեկավարել է ՀՀ տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ով հանդես է եկել Հայաստանի տրանսպորտի ոլորտում առկա զարգացումները ներկայացնող զեկույցով` անդրադառնալով այդ բնագավառում առկա դրական տեղաշարժերին եւ իրականցվելիք բարեփոխումներին։

Հանդիպման ավարտին ընդունվել է Հռչակագիր, ուր կարեւորվում են տարածաշրջանում տրանսպորտային համակարգերի զարգացումը, այդ ուղղությամբ համագործակցության հետագա սերտացումը, բեռնափոխադրումների համար նպաստավոր պայմանների ապահովումը եւ ՍԾՏՀ կազմակերպության առավել արդյունավետ համագործակցությունը միջազգային տրանսպորտային կազմակերպությունների եւ կառույցների հետ։

Տպել էջը