Թբիլիսիում ԵԽ կողմից կազմակերպած Միջմշակութային, միջկրոնական երկխոսություն կրթության միջոցով թեմայով կոնֆերանսին Հայաստանի պատվիրակության մասնակցության վերաբերյալ
02 հուլիսի, 2007Ս.թ. հունիսի 27-29-ը Թբիլիսիում էին գտնվում Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի գլխավորած Հայաստանի պատվիրակությունը` Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպած Միջմշակութային, միջկրոնական երկխոսություն կրթության միջոցով թեմայով կոնֆերանսին մասնակցելու համար:
Կոնֆերանսի նպատակն էր նպաստել ժողովրդավարական միջավայրի ստեղծմանը կրթության միջոցով: Կոնֆերանսին մասնակցում էին նաեւ Եվրախորհրդի քարտուղարության ներկայացուցիչները, Եվրախորհրդի փորձագետները եւ Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի ներկայացուցիչները:
Հունիսի 29-ին ՀՀ պատվիրակության անդամները հանդիպում ունեցան Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարանի ռեկտոր Գիգի Թ—զաձեի հետ, որի ժամանակ Սուրեն Զոլյանը եւ Գ. Թեւզաձեն ստորագրեցին Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարանի եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի միջեւ համագործակցության համաձայնագիրը: Հանդիպմանը ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանը: