ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Հայաստանում ու Վրաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Պեր Էկլունդի հանդիպման վերաբերյալ

29 հունիսի, 2007

Ս.թ. հունիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանն ընդունեց Հայաստանում ու Վրաստանում Եվրոպական Հանձնաժողովի (ԵՀ) պատվիրակության ղեկավար, դեսպան Պեր Էկլունդին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, նախարար Օսկանյանը խոսեց Հայաստան-ԵՄ համագործակցության ներկա փուլի մասին: Նախարարը նշեց, որ այն ունի ընդարձակ օրակարգ, որի իրագործման համար ՀՀ ԱԳՆ-ն պատրաստ է սերտորեն համագործակցել պատվիրակության հետ:

Զրուցակիցները համաձայնեցին, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները ակտիվորեն զարգանում են եւ պահանջում լրացուցիչ ջանքեր Գործողությունների ծրագրի իրագործման համար:

Դեսպանը տեղեկացրեց տարվա ընթացքում Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի ներկայացուցչության մակարդակի բարձրացման վերաբերյալ ԵՀ որոշման մասին:

Այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային հարցերի շուրջ:

Տպել էջը