Լոս-Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսի եւ Կալիֆորնիայի հայկական թերթերի գլխավոր խմբագիրների հանդիպման վերաբերյալ
26 հունիսի, 2007Ս.թ. հունիսի 21-ին Լոս-Անջելեսում տեղի է ունեցել Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանի հանդիպումը Կալիֆորնիայի հայկական թերթերի գլխավոր խմբագիրների հետ։
Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստան-Սփյուռք (Կալիֆորնիա) տեղեկատվական փոխանակման հարցում Հայաստանի գլխավոր հյուպատոսության եւ հայկական թերթերի խմբագրությունների միջեւ համագործակցության նոր հնարավորությունները։
Ողջունելով նման ձեւաչափով հանդիպումը` մասնակիցներն անդրադարձել են Գլխավոր հյուպատոսության եւ խմբագրությունների միջեւ փոխգործակցության առանձնահատկություններին, տեսակետներ են փոխանակել Հայաստանի եւ համահայկական հիմնախնդիրների լուսաբանման գործում Սփյուռքի տպագիր մամուլի եւ հայաստանյան պետական կառույցների դերի եւ նշանակության մասին։