Սան Պաուլոյում բրազիլահայ լուսանկարիչ Մանուկ Փոլադյանի ցուցահանդեսի բացման վերաբերյալ

26 հունիսի, 2007

Ս.թ. հունիսի 23-ին Սան Պաուլոյի խոշորագույն Cento Cultural Sao Paulo մշակութային կենտրոնի ցուցասրահներից մեկում տեղի է ունեցել բրազիլահայ հանրաճանաչ լուսանկարիչ Մանուկ Փոլադյանի «Հայաստան - անկախության 15 տարի» ցուցահանդեսի բացումը:

Բացմանը ներկա են եղել քաղաքային իշխանությունների, Սան Պաուլոյում հավատարմագրված հյուպատոսական հիմնարկների ներկայացուցիչներ, Հայ Առաքելական Եկեղեցու Բրազիլիայի թեմի առաջնորդ Տաթեւ Արք. Ղարիբյանը, բրազիլահայ համայնքի ճանաչված գործիչներ, ինչպես նաեւ Հայաստանի գլխավոր հյուպատոսության անձնակազմը:

Ցուցահանդեսը տեւելու է մինչեւ հուլիսի 29 -ը:

Տպել էջը