ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցության վերաբերյալ

25 հունիսի, 2007

Ս.թ. հունիսի 25-ին ՀՀ արտգործնխարար Օսկանյանը մասնակցեց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, ուր հանդես եկավ ելույթով:

Գագաթնաժողովի շրջանակներում նախարարը ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ: Թուրքիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ա.Գյուլի հետ հանդիպմանը քննարկվեցին ՍԾՏՀ կազմակերպության օրակարգը եւ առաջիկա ծրագրերը: Անդրադառնալով երկկողմ հարցերին նախարար Օսկանյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը առանց նախապայմանների հարաբերությունների նորմալացման ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները: Թուրքիայի ԱԳ նախարարը նշեց իր երկրի շահագրգռությունը հակամարտության շուտափույթ եւ արդար կարգավորման ուղղությամբ:

Նախարար Օսկանյանի հաջորդ զրուցակիցը Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարար Վուկ Գերեմիչն էր: Արտգործնախարարները քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներ, տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաեւ Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործընթացները:

Նախարար Օսկանյանը ունեցավ նաեւ կարճ հանդիպումներ Վրաստանի ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլին եւ Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսը:

Գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցավ նախարար Օսկանյանի մամուլի ասուլիսը` շուրջ չորս տասնյակ թուրքական եւ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նախօրեին նախարար Օսկանյանը այցելեց Կոնստանտինոպոլսի Հայոց պատրիարք արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանին: Քննարկվեցին համայնքային հարցեր, պատրիարքը ներկայացրեց համայնքի վիճակն ու անելիքները: Հանդիպումից հետո ի պատիվ նախարարի պատրիարքարանում կազմակերպվեց ընդունելություն` հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Տպել էջը