Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի Սոլիգորսկ քաղաքում ունեցած պաշտոնական հանդիպումների եւ ՈՒԵՖԱ-ի մրցախաղին ներկայության վերաբերյալ

25 հունիսի, 2007

Ս.թ. հունիսի 23-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը դեսպանության աշխատակիցների եւ բելառուսահայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Մինսկի մարզի Սոլիգորսկ քաղաք դիտելու ՈՒԵՖԱ-ի գավաթ-Ինտերտոտո-2007-ի շրջանակում անցկացվող Սոլիգորսկի «Շախտյորի» եւ Երեւանի «Արարատի» ֆուտբոլային մրցախաղը, որն ավարտվել է տանտերերի հաղթանակով, 4։1 հաշվով։

Մրցախաղից առաջ Հայաստանի դեսպանին ընդունել է Սոլիգորսկի շրջանի գործադիր կոմիտեի նախագահ Ա. Ռիմաշեւսկին։ Քննարկվել են հայ-բելառուսական փոխհարաբերությունների, առավելապես միջտարածաշրջանային համագործակցության արդի գործընթացները եւ զարգացման հեռանկարները։ Այնուհետեւ ՀՀ դեսպանության պատվիրակությունը շրջանի ղեկավարության հետ այցելել է մարզադաշտ։ Ֆուտբոլային մրցամարտի ավարտին թիմերի լավագույն խաղացողները պարգեւատրվել են Հայաստանի դեսպանի սահմանած մրցանակներով։

Տպել էջը