Շավիլի վերականգնված հայֆրանսիական բարեկամության հուշակոթողի բացման արարողության վերաբերյալ
25 հունիսի, 2007Ս.թ. հունիսի 24-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան էդվարդ Նալբանդյանը, Շավիլի քաղաքապետ Ժան Լըվենը եւ Օ-դը-Սենի գլխավոր խորհրդական, ԱԺ պատգամավոր Ժան-Ժակ Գիյեն Ֆրանսիայի կառավարության անդամ, պետքարտուղար Անդրե Սանտինիի եւ հարյուրավոր հրավիրյալների ներկայությամբ կատարեցին Շավիլի վերականգնված հայ-ֆրանսիական բարեկամության հուշակոթողի բացումը: Հուշակոթողը սկզբնապես տեղադրվել է 2002թ., սակայն 2006թ. հոկտեմբերին չարագործները ավերել էին այն` տանելով պղնձից կերտված մասերը։
Հայկական խաչից եւ հայոց այբուբենից կազմված պղնձակերտ կոթողին կառավարության, տեղական իշխանությունների եւ Հայաստանի դեսպանության անունից զետեղվեցին ծաղկեպսակներ, խոնարհվեցին դրոշներ։ Պահպանվեց լռության րոպեի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, արտասանվեցին ճառեր։
«Եթե դեռեւս այս օրերին հնարավոր է կողոպտել հուշարձանի պղինձը, հնարավոր չէ սակայն երբեւէ կողոպտել հայ-ֆրանսիական պղնձակուռ բարեկամությունը։ Այս հաշակոթողը մարմնավորում է մեր այդ դարավոր բարեկամությունը, որն իր ամենածաղկուն շրջանն է ապրում այսօր», իր շնորհակալական խոսքում ասաց դեսպան Է. Նալբանդյանը: