ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի hայաստանյան նորանշանակ ներկայացուցիչ տիկին Բուշրա Հալեպոտային հանդիպման վերաբերյալ
15 հունիսի, 2007Ս. թ. հունիսի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի hայաստանյան նորանշանակ ներկայացուցիչ տիկին Բուշրա Հալեպոտային (Bushra Halepota): Վերջինս ՀՀ ԱԳ նախարարին հանձնեց իր լիազորգագիրը:
Հանդիպման ընթացքում նախարար Օսկանյանն ողջունեց տիկին Հալեպոտային եվ հաջողություն մաղթեց իր հետագա աշխատանքում:
Հանդիպմանը ներկա էր նաեւ ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի նախկին ներկայացուցիչ Փիթեր Նիկոլաուսը, որը, հրաժեշտ տալով արտգործնախարարին, շնորհակալություն հայտնեց գրասենյակի հետ ծավալված ակտիվ համագործակցության եւ արդյունավետ աշխատանքի համար:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի կողմից ներկայումս իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր: