ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Հայաստանում Բուլղարիայի դեսպան Ստեֆան Դիմիտրովի հանդիպման վերաբերյալ

15 հունիսի, 2007

Ս.թ. հունիսի 15-ին ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի դեսպան Ստեֆան Դիմիտրովին:

Դեսպանը նախարարին փոխանցեց Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար պարոն Յվայլո Կալֆինի շնորհավորանքները նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ եւ Բուլղարիա պաշտոնական այց կատարելու հրավերը` նախարար Օսկանյանին հարմար ժամանակահատվածում:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի եւ հրավերի համար` նախարարը տեղեկացրեց աշնանը Բուլղարիա պաշտոնական այց իրականացնելու իր մտադրության մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Բուլղարիայի ու Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Մասնավորապես կարեւորվեցին կանոնավոր քաղաքական երկխոսության խորացման, մշակույթի եւ գիտության ոլորտում գործակցության, առեւտրատնտեսական կապերի ընդլայնման, եվրաինտեգրման բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները:

Տպել էջը