Ստրասբուրգում «Հայաստանի գույներ» լուսանկաչական ցուցահանդեսի բացման վերաբերյալ
15 հունիսի, 2007Ս.թ. հունիսի 14-ին, Ֆրանսիայում Հայաստանի տարվա առիթով՝ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ Էլզասի Ռեգիոնի Տանը բացվեց «Հայաստանի գույներ» խորագրով լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի լուսանկարչական ցուցահանդեսը՝ հեղինակի մասնակցությամբ։
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ելույթներով հանդես եկան ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանը եւ Էլզասի Ռեգիոնի խորհրդի փոխնախագահ Ժերար Տրաբանը։
ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը իր ելույթում մասնավորապես նշեց. «Այս լուսանկարչական ցուցահանդեսը թույլ է տալիս հայացք նետել Հայաստանի ներկայի եւ ապագայի վրա, երկիր, որը զարգանում է, երկիր, որը ընտրել է եվրոպական արժեքների վրա հիմնված հասարակություն. այս ընտրությունն ընդգծում է այն կարեւորությունը, որը մենք տալիս ենք Ստրասբուրգում, Եվրոպայի Խորհրդում մեր ներկայությանը»։
Արարողությանը ներկա էին տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, ԵԽ պաշտոնյաներ, Եվրոպայի Խորհրդում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հունիսի 26-ը։