ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Կովկասյան-կասպյան հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ
15 հունիսի, 2007Ս.թ. հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի Կենտրոնակայանում կայացավ ԵԱԳԽ պաշտպանության նախարարների ամենամյա հանդիպումը: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր Պաշտպանության նախարար Մ. Հարությունյանը:
Օրակարգի միակ կետի` «Գործընկերների մասնակցությունը եւ ներդրումը ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողություններին» շրջանակներում Մ. Հարությունյանը հանդես եկավ ելույթով:
Նախարարների նիստից առաջ, ՀՀ պաշտպանության նախարարը կարճատեւ հանդիպում ունեցավ Չեխիայի պաշտպանության նախարար տկն Վլաստա Պարկանովայի հետ: Քննարկվեցին Չեխիայի կողմից Հայաստանին աջակցություն տրամադրելու եւ երկկողմ համագործակցություն ծավալելու հարցեր:
ԵԱԳԽ նախարարների նիստից հետո, Մ. Հարությունյանը հանդիպում ունեցավ Հունաստանի պաշտպանության նախարար Էվանգելոս Մեյմարակիսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կոսովոյում հայկական երկրորդ խաղաղապահ դասակի մասնակցության, Հունաստանի ռազմական ակադեմիաներում Հայաստանի սպաների` բարձր հրամանատարական դասընթացներին մասնակցության խնդիրները
ԵԱԳԽ նախարարների նիստի աշխատանքներին եւ հանդիպումներին մասնակցեց ՆԱՏՕ-ում ՀՀ Առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը: