Աբու Դաբիիում մեկնարկած հայաստանցի նկարիչ Արամ Դովլաթի նկարների ցուցահանդեսի վերաբերյալ
14 հունիսի, 2007Ս.թ. մայիսի 29-ից հունիսի 9-ը ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանի եւ ԱՄԷ-ում Ֆրանսիայի դեսպան Պատրիս Պաոլիի հովանավորությամբ Աբու Դաբիի մշակութային հիմնադրամի սրահներից մեկում մեկնարկեց հայաստանցի նկարիչ Արամ Դովլաթի (Դովլաթյան) նկարների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը մասնակցեցին Հիմնադրամի փոխտնօրեն Զաքի Նուսիյբան, երկրում հավատարմագրված մի շարք դեսպանությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հայ ժողովրդի պատմության տարբեր շրջաններն ու քրիստոնեական մշակույթն արտացոլող ավելի քան 35 կտավներից բաղկացած ցուցահանդեսը լայնորեն լուսաբանվեց տեղական մամուլում՝ մեծ արձագանք ստանալով եւ բարձր գնահատականի արժանանալով տեղացի եւ օտար հյուրերի կողմից:Աբու Դաբիիում մեկնարկած հայաստանցի նկարիչ Արամ Դովլաթի նկարների ցուցահանդեսի վերաբերյալ
Ս.թ. մայիսի 29-ից հունիսի 9-ը ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանի եւ ԱՄԷ-ում Ֆրանսիայի դեսպան Պատրիս Պաոլիի հովանավորությամբ Աբու Դաբիի մշակութային հիմնադրամի սրահներից մեկում մեկնարկեց հայաստանցի նկարիչ Արամ Դովլաթի (Դովլաթյան) նկարների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը մասնակցեցին Հիմնադրամի փոխտնօրեն Զաքի Նուսիյբան, երկրում հավատարմագրված մի շարք դեսպանությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հայ ժողովրդի պատմության տարբեր շրջաններն ու քրիստոնեական մշակույթն արտացոլող ավելի քան 35 կտավներից բաղկացած ցուցահանդեսը լայնորեն լուսաբանվեց տեղական մամուլում՝ մեծ արձագանք ստանալով եւ բարձր գնահատականի արժանանալով տեղացի եւ օտար հյուրերի կողմից: