Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին Չինաստանի Ժողովդրական Հանրապետության նորանշանակ դեսպան Հոնգ Ձիույինի հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման վերաբերյալ

13 հունիսի, 2007

Ս.թ. հունիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց ՉԺՀ նորանշանակ դեսպան Հոնգ Ձիույինը (Hong Jiuyin):

Ողջունելով հյուրին` նախարար Օսկանյանը հաջողություն մաղթեց դեսպանին բարձր առաքելության կատարման գործում: Դեսպանը նշեց, որ թեեւ երկար ժամանակ Զինաստանի ԱԳՆ-ում զբաղվել է հետխորհրդային պետություններով, առաջին անգամ է այցելում Հարավային Կովկաս: Նա հավաստիացրեց, որ կանի ամենը` նպաստելու երկկողմ հարաբերությունների խորացմանը:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունները, նշելով, որ առկա է, հատկապես տնտեսական ոլորտում, համագործակցության զարգացման զգալի ներուժ:

Կողմերը բարձր գնահատեցին ՀՀ եւ ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունների միջեւ համագործակցությունը` պատրաստակամություն հայտնելով ապագայում եւս շարունակելու ակտիվ շփումները ԱԳՆ-ների մակարդակով:

Հյուրի խնդրանքով նախարարը համառոտ ներկայացրեց ԼՂ հակամարտության ներկայիս բանակցային գործընթացը:

ՏԵՂԵԿԱՆՔ. Ծնվել է 1955թ., ՉԺՀ Խեբեյ նահանգում: 1992-1996թթ. ՌԴ-ում ՉԺՀ դեսպանության առաջին քարտուղար, խորհրդական: 1996-1997թթ. Չինաստանի ԱԳՆ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների վարչության խորհրդական: 1997-1998թթ. ՉԺՀ Խեբեյ նահանգի Լուցյուան քաղաքի փոխքաղաքապետ: 1998-1999թթ. Չինաստանի ԱԳՆ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների վարչության խորհրդական: 1999-2001թթ. ՌԴ Խաբարովսկ քաղաքում ՉԺՀ գլխավոր հյուպատոսություն, գլխավոր հյուպատոս: 2001-2003թթ. Ղրղզստանում ՉԺՀ դեսպան: 2003-2005թթ. Էստոնիայում ՉԺՀ դեսպան: 2005թթ. ՉԺՀ ԱԳՆ, դեսպան: Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Տպել էջը