Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանի Վենետիկում 57-րդ միջազգային բիենալեի հայկական տաղավարի բացման արարողությանը մասնակցության վերաբերյալ
13 հունիսի, 2007Ս.թ. հունիսի 8-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանը մասնակցեց եւ ելույթի խոսքով հանդես եկավ Վենետիկում 57-րդ միջազգային բիենալեի հայկական տաղավարի բացմանը: Ներկա էին նաեւ Ավստրիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, ՀՀ տաղավարի հանձնակատար Գ. Բալասանյանը, Մխիթարյան միաբանության ու Եվրոպայի հայ համայնքի ներկայացուցիչներ, իտալացի եւ այլ երկրներից ժամանած արվեստագետներ ու հյուրեր։
Այս տարի հայկական տաղավարում ցուցադրվում էր իրանահայ նկարչուհի Սոնյա Բալասանյանի ստեղծագործությունը՝ «Ով է զոհը» խորագրով։
Հունիսի 9-ին դեսպան Շուգարյանը հանդիպում ունեցավ Վենետիկի քաղաքապետարանի ներկայացուցիչների, միջազգային բիենալեի ղեկավարության եւ մի քանի իտալացի ճարտարապետների հետ՝ Վենետիկում մշտական հայկական տաղավար բացելու հնարավորությունը քննարկելու նպատակով։
Ս.թ. հունիսի 6-8-ը Վենետիկում անցկացվեց «Այն, ինչ տրված չի՝ կորցված է» խորագրով հայոց ցեղասպանությանը նվիրված եռօրյա կոնֆերանսը՝ ճանաչված իտալացի լրագրող, խաղաղության մարտիկ Տիցիանո Տերցանիի հուշո միջոցառումների շրջանակներում: Կոնֆերանսին մասնակցեց եւ ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպանության խորհրդական Զ.Մարտիրոսյանը: