Թբիլիսիում հայաստանցի ռեժիսորի փաստավավերագրական ֆիլմի ցուցադրման վերաբերյալ
11 հունիսի, 2007Ս.թ. հունիսի 8-ին Թբիլիսիի կինոյի տան դահլիճում տեղի ունեցավ հայաստանցի ռեժիսոր Արսեն Ասլանյանի «Քրիստոնյա Հայաստան» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրումը:
Միջոցառմանը ներկա էին եւ ելույթ ունեցան Վրաստանում ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ինչպես նաեւ Հայաստանից ժամանած վերոնշյալ ֆիլմի ռեժիսոր Արսեն Ասլանյանը:
ՀՀ դեսպանն իր խոսքում նշեց նման միջոցառումների կարեւորությունը եւ ֆիլմի արտերկրում անդրանիկ ցուցադման ընտրության օրնաչափությունը, որը պայմանավորված է երկու ժողովուրդների կողմից քրիստոնեական ավանդույթների եւ հավատքի նկատմամբ դարավոր նվիրվածությամբ, պատմական-մշակութային հարուստ ժառանգությամբ, երկու ժողովուրդների եղբայրությամբ եւ առկա բազմակողմանի կապերի եւ համագործակցության կարեւորությամբ:
Միջոցառմանը ներկա էին Թբիլիսիում հավատարմագրված դեսպաններ եւ դեպանությունների դիվանագիտական անձնակազմերի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Վրաստանի հասարակական եւ մշակութային ոլորտի, եւ վիրահայության ներկայացուցիչներ:
Ֆիլմը մեծ ոգեւորությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից:
Հարկ է նշել, որ միջոցառումը նկարահանվում էր Վրաստանի հանրային հեռուստատեսության հայկական խմբագրության կողմից:
Միջոցառումը կազմակերպել էին Վրաստանում ՀՀ դեսպանությունը եւ Վիրահայոց թեմի առաջնորդարանը: