Ռումինիայում Բուխարեստի կենտրոնական համերգասրահում Ջեորջե Էնեսկուի անվան ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգների վերաբերյալ

11 հունիսի, 2007

Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ հունիսի 8-ին եւ 9-ին Բուխարեստի «Ատենեուլ Ռոման»(«Ateneul Roman») կենտրոնական համերգասրահում կայացան Ջեորջե Էնեսկուի (George Enescu) անվան ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները` դիրիժոր Վլադ Կոնտայի (Vlad Conta) ղեկավարությամբ, որոնց ծրագրում ներառված էր Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիան:

ՀՀ դեսպանության կողմից իրագործվող մշակութային համագործակցության առաջիկա ծրագրերում նախատեսվում է նաեւ ս.թ. սեպտեմբերին կայանալիք Ջեորջե Էնեսկուի անվան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Տիմիշոարա քաղաքի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը` Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ընդգրկմամբ:

Նշյալ ծրագրերի իրականացման գործում դեսպանությանը սատարում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Տպել էջը