Ավստրիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի Շտիրիայի երկրամաս կատարած այցի վերաբերյալ

08 հունիսի, 2007

Հունիսի 5-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Ա.Հովակիմյանն այցելեց Շտիրիայի (Steyermark) երկրամասի մայրաքաղաք Գրաց եւ հանդիպում ունեցավ երկրամասի կառավարիչ Ֆրանց Վովեսի (Franz Voves) եւ երկրամասային խորհրդարանի նախագահ Զիգֆրիդ Շրիթվիզերի (Siegfried Schrittwieser) հետ։ Երկրամասի երկու բարձրագույն պաշտոնյաները Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուակցության անդամ են։

Հանդիպումների ժամանակ քննարկվեցին երկկողմ համագործակցության հնարավորությունները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկրամասի առեւտրա– արդյունաբերական պալատի հետ քննարկել համագործակցության հնարավոր ոլորտները։ ՀՀ դեսպանի կողմից առաջարկվեցին բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ինչպես նաեւ տարածքային եւ համայնքային ինքնակառավարման ոլորտները։

ՀՀ դեսպանը ցանկություն հայտնեց, որ Հայաստանը ներգրավվի Շտիրիայի երկրամասի կողմից կազմակերպվելիք մշակութային միջոցառումներին եւ ցուցահանդեսներին:

Տեղեկանք: Շտիրիան՝ տարածքով Ավստրիայի երկրորդ երկրամասն է եւ բնակչությամբ՝ չորրորդը (1.18 մլն.): Երկրամասը Ավստրիայի ամենազարգացած արդյունաբերական տարածքներից մեկն է, պողպատամշակման խոշոր կենտրոններից մեկը։ Երկրամասի արդյունաբերական հսկան՝ ավտոմասերի արտադրության Magna International կոնցեռնն է՝ մոտ 40.000 աշխատատեղերով։ Երկրամասը 2005թ–ից ղեկավարում Է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական եւ ժողովրդական կուսակցությունների կոալիցիան։

Տպել էջը