ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման վերաբերյալ

07 հունիսի, 2007

Ս.թ. հունիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին:

Հանդիպմանը քննարկվեցին բանակցային սեղանի վրա առկա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքները` նպատակ ունենալով նախապատրաստել ս.թ. հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Տպել էջը