Բելգիայում ՀՀ դեսպանությունում Հանրապետության օրվանը նվիրված ամենամյա հանդեսի վերաբերյալ

04 հունիսի, 2007

Ս.թ. հունիսի 4-ին Բելգիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հանրապետության օրվանը նվիրված ամենամյա հանդեսը` Բելգիայի եւ Նիդեռլանդների կիրակնօրյա հայկական դպրոցների սաների մասնակցությամբ:

Այս առթիթով դեսպանությունը հյուրընկալել էր Ալմելոյից, Լյեժից, Մեխելենից, Ռոտտերդամից, Բրյուսելից, Անտվերպենից եւ Գենտից ժամանած շուրջ 60 հայ աշակերտների` նրաց ծնողների եւ ուսուցինչների հետ:

Միջոցառման ընթացքում հայկական դպրոցների աշակերտները ներկայացրեցին հայկական բանաստեղծություններ, երգեր եւ պարային կատարումներ, որոնք ջերմությամբ ընդունվեցին ներկաների կողմից:

Դպրոցներին հանձնվեց Հայոց լեզվի ու գրականության, Հայոց պատմության դասագրքեր, ինչպես նաեւ հայտարարվեց Հայոց լեզվի եւ Հայոց Պատմության իմացության մրցույթ, որում հաղթողը կարժանանա ՀՀ դեսպանի մրցանակին: Մրցույթի արդյուքները կամփոփվեն 2008թ. մայիսի 28-ին:

Տպել էջը