ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Եվրոպական սոցիալիստների կուսակցության ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ

30 մայիսի, 2007

Ս.թ. մայիսի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Եվրոպական սոցիալիստների կուսակցության ներկայացուցիչներին` ԵԽԽՎ նախկին նախագահ, Արեւելյան եւրոպական հարեւանների աշխատանքային խմբի եվրոպական սոցիալիստների կուսակցության ղեկավար Պետեր Շիդերի գլխավորությամբ (Ավստրիա):

Հանդիպման ընթացքում կուսակցության ներկայացուցիչները առանձնահատուկ անդրադարձան այն առաջընթացին, որ արձանագրել է Հայաստանը վերջին տարիներին` բազմաթիվ միջազգային վիճակագրական տվյալների համաձայն, տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ: Այդ կապակցությամբ կողմերն անդրադարձան նաեւ ս.թ. մայիսի 12-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին: Առանձնահատուկ շեշտվեց դրանց նախորդ ընտրությունների համեմատ առավել ժողովրդավարական լինելը, այդ կապակցությամբ Հայաստանի առջեւ բացվող քաղաքական հեռանկարները:

Կողմերը անդրադարձան նաեւ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնախնդիրներին` Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման գործընթացին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, եվրոպական կառույցներին Հայաստանի ինտեգրմանը, Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին եւ Հայաստանի ներգրավվածությանը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում:

Տպել էջը