Հայաստանի Հանրապետության տոնի առիթով Սան Պաուլոյի Հայկական ակումբում կազմակերպված միջոցառումների վերաբերյալ

30 մայիսի, 2007

Ս.թ. մայիսի 27-ին Հանրապետության տոնի առիթով Սան Պաուլոյի Հայկական ակումբում (Clube Armenio) կազմակերպվել էր հանդիսավոր նիստ եւ համերգ:

Նիստին նախորդել է Հայաստանի եւ Բրազիլիայի պետական դրոշների բարձրացման արարողությունը, հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը: Բացման խոսք է ասել Հայկական ակումբի նախագահ Գեւորգ Կումրույանը, այնուհետեւ ելույթ է ունեցել Հայաստանի գլխավոր հյուպատոս Վալերի Մկրտումյանին:

Շնորհավորելով ներկաներին տոնի կապակցությամբ` Վալերի Մկրտումյանը մասնավորապես անդրադարձել է ծանր ժամանակաշրջանում հայ ժողովրդի կատարած սխրանքի, հաղթանակած համաժողովրդական պատերազմի, Առաջին Հանրապետության հռչակման եւ Հայոց պետականության վերականգման փաստին` որպես անհրաժեշտ նախադրյալներ Հայոց պետականության շինարարության գործընթացում:

Միջոցառմանը ներկա էին ԲԴՀ խորհրդարանի պատգամավոր, Առնալդո Ֆարիա դե Սան, Արգենտինայի եւ Հունաստանի գլխավոր հյուպատոսությունների ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու, բրազիլահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, նաեւ Հայաստանի գլխավոր հյուպատոսության անձնակազմը:

Տպել էջը