Հայաստանի Հանրապետության եւ Կամերունի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ
29 մայիսի, 2007Ս.թ. մայիսի 28-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում Հայաստանի եւ Կամերունի դեսպաններ Արմեն Սմբատյանը եւ Անդրե ՆգոնգանգՕնուանջին ստորագրեցին Հաաստանի եւ Կամերունի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հուշագիր:
Պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը կարեւորեցին երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը` հատկապես քաղաքական, տնտեսական եւ մարդասիրական ոլորտներում: