Լոնդոնում հայկական կոնյակի շնորհանդեսի վերաբերյալ

24 մայիսի, 2007

Ս.թ. մայիսի 23-ին Լոնդոնում ՀՀ դեսպանությունը, Երեւանի կոնյակի գործարանի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի սրահներից մեկում կազմակերպել էր հայկական կոնյակի շնորհանդես:

Միջոցառումը նպատակ ուներ ներկայացնել հայկական արտադրանքը բրիտանական սպառողին, ինչպես նաեւ գործնական կապեր հաստատել Կոնյակի գործարանի ներկայացուցիչների եւ գործարար շրջանակների միջեւ:

Միջոցառմանը ներկա էին ՄԹ խորհրդարանի անդամներ, ՄԹ կառավարական գերատեսչությունների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ, Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ, Կոնյակի գործարանի ներկայացուցիչներ` գլխավոր տնօրեն Էրվե Քարոֆի գլխավորությամբ, ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը եւ դեսպանության աշխատակիցներ:

Տպել էջը