ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման վերաբերյալ
23 մայիսի, 2007Ս.թ. մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին եւ Բեռնար Ֆասիեին:
Հանդիպմանը շեշտը դրվեց Լեռնային Ղարաբաղի բանակցություններում դեռեւս չհամաձայնեցված հարցերի վրա:
ՀՀ ԱԳ նախարարը եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկեցին նաեւ հաջորդ հանդիպումների օրացույցն ու առաջիկա անելիքները: