Հայաստանի ՄԱԿ-ի Միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի անդամության վերաբերյալ

23 մայիսի, 2007

Ս.թ. մայիսի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած ընտրություններին Հայաստանը` վեց տարի ժամկետով, ընտրվեց ՄԱԿ-ի Միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) անդամ:

Տեղեկանք. Միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովը կամ ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ը ստեղծվել է 1966 թ.-ին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազգային օրենսդրությունները, որոնք կարգավորում էին միջազգային առեւտուրը, լուրջ խոչընդոտներ էին առաջացնում վերջինիս զարգացմանը, ՄԱԿ-ը նպատակ ուներ այս մարմնի միջոցով ակտիվ դերակատարում ունենալ այդ խնդիրների լուծմանը:

Այդ իսկ նպատակով, Գլխավոր ասամբլեան ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ին օժտել է լայն մանդատով՝ առաջ մղելու միջազգային առեւտրային իրավունքի ներդաշնակեցումն ու ունիֆիկացիան:

Ներկայումս այն հանդիսանում է այս որորտում ՄԱԿ-ի առանցքային իրավական մարմինը: ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի տարեկան նիստերը փոփոխաբար կայանում ենք Նյու Յորքում եւ Վիեննայում:

Տպել էջը