Ալեքսանդրիայում կայացած հայ-եգիպտական գործարար համաժողովի վերաբերյալ
23 մայիսի, 2007Ս.թ. մայիսի 20-ին Եգիպտոսում ՀՀ դեսպանության հովանավորությամբ Ալեքսանդրիայի գործարարների ասոցիացիայի սրահում տեղի ունեցավ հայ-եգիպտական գործարար համաժողով, որին հայկական կողմից մասնակցեց Գյումրիից ժամանած գործարարների 22 հոգանոց խումբ:
Համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը, որին հաջորդեց Հայաստանի տնտեսությանը եւ ներդրումային հնարավորություններին նվիրված միջոցառման շնորհանդեսը: Այնուհետեւ տեղի ունեցան քննարկումներ հայ եւ եգիպտացի գործարարների միջեւ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման խնդիրների շուրջ:
Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց տեքստիլի, զբոսաշրջության եւ քիմիական բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:
Մայիսի 20-ը Ալեքսանդրիայի գործարարների ասոցիացիան հայտարարել էր «Հայաստանի օր»: