Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների միջեւ կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ

22 մայիսի, 2007

Ս.թ. մայիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Վրաստանի ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլու միջեւ տեղի ունեցավ հեռախոսազրույց` վերջինիս նախաձեռնությամբ:

Վրաստանի արտգործնախարարը շնորհավորեց պրն. Օսկանյանին խորհրդարանական ընտրությունների պատշաճ անցկացման կապակցությամբ, ինչպես նաեւ հետաքրքրվեց հետընտրական գործընթացներով:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող առանձին հարցերին:

Տպել էջը