Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 10-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի շնորհավորական ուղերձի վերաբերյալ
22 մայիսի, 2007ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը շնորհավորական նամակ է հղել Քիմիական զենքի չտարածման կազմակերպությանն ու նրա Գլխավոր քարտուղար Ռոժելիո Պֆիրտերին` կազմակերպության հիմնադրման եւ Քիմիական զենքերի վերաբերյալ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տարեդարձի կապակցությամբ:
Իր շնորհավորական ուղերցում նախարարը մասնավորապես նշել է, որ Հայաստանը Քիմիական զենքի արգելման Կոնվենցիան համարում է որպես զանգվածային ոչնչացման զենքերի դեմ ստեղծված գլոբալ համակարգի անկյունաքար եւ երաշխիք, որն ապահովում է պետությունների եւ ժողովուրդների անվտանգությունը զանգվածային ոչնչացման զենքերի տարածումից: «Այս կապակցությամբ մենք հավատացած ենք, որ բոլոր պետությունները պետք է որդեգրեն եւ եւ իրագործեն զանգվածային զենքի տարածումը կանխարգելելու ուղղությամբ հետեւողական քաղաքականություն», ասել է նախարարը:
Նախարար Օսկանյանը նշել է, որ ժամանակն է ամփոփելու անցած տաս տարիների համատեղ գործունեությունը, եւ այս տարեդարձը լավ հնարավորություն կարող է դառնալ հետագա աշխատանքների ծավալման համար:
ՀՀ արտգործնախարարի անունից շնորհավորական ուղերձի կապակցությամբ ՔԶԱԿ-ը թողարկել է մամուլի հաղորդագրություն: