Եգիպտոսում Հայաստանի Առաջին Հանրապետության անկախությանը նվիրված միջոցառման վերաբերյալ
16 մայիսի, 2007Եգիպտոսում ՀՀ դեսպանության հովանավորությամբ Եգիպտոսի էլ-Սաուի մշակութային կենտրոնը եւ եգիպտահայ «Հուսաբեր» մշակութային միությունը ս.թ. մայիսի 15-ին կազմակերպվեց համատեղ միջոցառում` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության տարելիցին:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցան ելույթներ, ներկայացվեցին հայ ժողովրդի պատմությանը եւ մշակույթին նվիրված տարալեզու գրականություն, ինչպես նաեւ ցուցադրվեց Հայաստանի պատմական անցյալին ու տեսարժան վայրերին նվիրված կինոժապավեն:
Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ օտարերկրյա դիվանագեներ, լրագրողներ ու եգիպտական հասարակության լայն շրջանակներ: