ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին Ավստրիայի դեսպան Մարիուս Կալլիգարիսի հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման վերաբերյալ

14 մայիսի, 2007

Ս.թ. մայիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում Ավստրիայի նորանշանակ դեսպան Մարիուս Կալլիգարիսին (Marius Calligaris)` հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման կապակցությամբ:

Նախարարը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց բարձր առաքելության կատարման գործում:

Այնուհետեւ զրուցակիցները շոշափեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, անդրադարձան ԵՄ Գործողությունների ծրագրի իրականացման հարցում ավստրիական կողմի աջակցության հնարավորություններին: Նշվեց երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը եւ առկա ներուժն օգտագործելու պտրաստակամությունը:

Դեսպանի խնդրանքով, նախարար Օսկանյանը ներկայացրեց խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:

Քննարկվեցին նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում վերջին զարգացումները:

Տեղեկանք. Դեսպան Մարիուս Կալլիգարիսը ծնվել է 1944թ. Վիեննայում, բարձրագույն կրթությունը ստացել է Վիեննայի համալսարանում, այնուհետեւ` Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում: Ավստրայի ԱԳՆ համակարգ ընդունվել է 1968թ.: 1971-74թթ. եղել է Իտալիայում Ավստրիայի գլխավոր հյուպատոս, աշխատել է նաեւ Իսրայելում, Ռումինիայում, Իսպանիայում Ավստրիայի դեսպանություններում: 1991-95թթ. եղել է Ավստրիայի դեսպանը Սաուդյան Արաբիայում, 2001-06թթ.` Թուրքիայում:

Տպել էջը