Կիեւում հայ գեղանկարչի ցուցահանդեսի բացման վերաբերյալ

14 մայիսի, 2007

Ս.թ. մայիսի 11-ին Կիեւում, Նկարչի կենտրոնական տանը բացվեց Ուկրաինայում հանրահայտ գեղանկարիչ Միխայիլ Բարոյանցի ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Բարոյանց գեղանկարչի եւ մարդու մասին ելույթներով հանդես եկան Ուկրաինայի նկարիչների միության նախագահի տեղակալ Իգոր Վոլոշչուկը, Կիեւի նկարիչների միության նախագահ Նատալյա Լիտովչենկոն, Ուկրաինայի ժողովրդական արտիստուհի Ռաիսա Նեդաշկովսկայան, նկարչի այրին` Լյուդմիլա Սեմիկինան եւ որդին Սեդրակ Բարոյանցը:

Ուկրաինայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Ռազմիկ Խումարյանն իր ելույթում նշեց, որ Միխայիլ Բարոյանցի ցուցահանդեսի բացումը եւս մի հոգեւոր ու մշակութային կամուրջ է հանդիսանում Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ եւ այն կազմակերպելու համար ՀՀ դեսպանության անունից շնորհակաություն հայտնեց Ուկրաինայի մշակույթի նախարարությանը, Ուկրաինայի եւ Կիեւի նկարիչների միություններին:

Տպել էջը