Արգենտինայում 1915 թ. Հայոց ցեղասպանության դեպքերին նվիրված ներկայացման վերաբերյալ

14 մայիսի, 2007

2006թ. դեկտեմբերից մինչ օրս Բուենոս Այրեսի «Պայրո» թատրոնում մեծ հաջողությամբ բեմադրվում է Կլաուդիո Պինեյրոյի «Նույն Կանաչ Ծառը» ներկայացումը, որի սցենարը հիմնված է իրական դեպքերի վրա եւ նվիված է 1915թ. ցեղասպանությունից մազապուրծ եղած եւ Արգենտինայում հանգրվան գտած մի հայ ընտանիքի ճակատագրին:

Ս.թ. մայիսի 10-ին ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կազմակերպվեց այդ ներկայացման հատուկ ցուցադրումը Արգենտինայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի համար: Դահլիճում ներկա էին շուրջ 30 դեսպաններ եւ դեսպանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ազգությամբ հայ բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, լրագրողներ, ՀՀ դեսպանության անձնակազմը:

Ներկայացումից հետո տրված ընդունելությանը ներկա գտնվեցին նաեւ իրենց փայլուն բեմախաղով հանդիսատեսների հիացմունքին եւ գովասանքին արժանացած բեմադրության գլխավոր դերակատարներ Մարտա Բիանչին եւ Ադրիանա Սալոնիան:

Արգենտինայում ՀՀ դեսպանությունը մտադիր է աջակցել ներկայացման բեմադրմանը նաեւ Ուրուգվայում:

Տպել էջը