Քիմիական զենքի արգելման կազմակերպության հիմնադրման 10-ամյակին նվիրված արարողության վերաբերյալ
11 մայիսի, 2007Ս.թ. մայիսի 9-ին Հաագայում Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) կենտրոնակայանում կայացավ հանդիսավոր միջոցառում` նվիրված Քիմիական զենքի կոնվենցիայի եւ ՔԶԱԿ հիմնադրման 10-ամյակին: Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1997թ. ապրիլի 29-ին:
Հանդիսավոր նիստին ներկա էին Նիդեռլանդների Թագուհի Բեատրիքսը, արտաքին գործերի նախարար Մաքսիմ Վերհագենը, Հաագայի քաղաքապետ Վիմ Դեետմանը, մի շարք միջազգային կազմակերպությունների եւ հաստատությունների` ՄԱԿ, Միգազգային քրեական դատարան, Արդարադատության միջազգային դատարան, Կարմիր խաչ, ներկայացուցիչները, ՔԶԱԿ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչները:
Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Բելգիայի Իեպեր քաղաքի` որտեղ 1915թ. առաջին անգամ զանգվածային կիրառվել է քիմիական զենքը, պատվիրակները:
Ելույթներով հանդես եկան անդամ պետությունների խորհրդաժողովի նախագահ Ալֆոնսո Դաստիսը, ՔԶԱԿ Գլխավոր տնօրեն Ռուխելիո Պֆիրտերը:
Հանդիսավոր նիստի ավարտից հետո, Թագուհի Բեատրիքսը կատարեց քիմիական զենքի բոլոր զոհերին նվիրված հուշակոթողի բացումը: Հուշակոթողը մարմնավորում է քիմիական զենքերը իսպառ վերացնելու համաշխարհային կամքը:
Միջոցառմանը մասնակցում էր ՔԶԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանը: